Հեռակա բանավեճ՝ Ցեղասպանության ինստիտուտի նախկին տնօրենի ու կրթության և գիտության նախարարի միջև

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել և Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ու փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրել թանգարան-ինստիտուտում իր աշխատասենյակ ներխուժելու ու հովանավորչության մեջ։ Կրթության և գիտության նախարարն էլ մեղադրում է Դեմոյանին, որը չունենալով որևէ պաշտոն այդ ինստիտուտում, ապօրինի զբաղեցնում է տնօրենի սենյակը և օգտագործում ծառայողական ավտոմեքենան։