Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքերն օրինական են եղել․ ոստիկանապետ

Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքերն օրինական են եղել․ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ կառավարության հունիսի 28-ի նիստից առաջ։

«Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքերն օրինական են, դրանք այժմ գտնվում են փորձաքննության փուլում»,- ասել է Օսիպյանը։

Հունիսի 25-ին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, Սայաթ-Նովա փողոցից բերման էր ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով, ավելի ուշ ազատ էր արձակվել։

Մեկնաբանել