Վրաստանում ՀՀ դեսպանը բարձրացրել է ՀՀ քաղաքացի սիրիահայերի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրը

Հունիսի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին
գործերի նորանշանակ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ։

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն
շրջանակ, անդրադարձել բարձր մակարդակի փոխայցելություններին, երկկողմ առևտրատնտեսական
հարաբերություններին, զբոսաշրջությանը և այլն։

Ռուբեն Սադոյանը Զալկալիանիին ներկայացրել է այս տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի վերաբերյալ մանրամասներ, Զալկալիանին նշել է, որ Վրաստանն այդ խոշորամասշտաբ միջոցառմանը ներկայացված կլինի բարձր մակարդակով։

Հայաստանի դեսպանը, ըստ հաղորդագրության, ընդգծել է ՀՀ քաղաքացի հանդիսացող սիրիահայերի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը՝ այդ առումով նշելով, որ սիրիահայերը, ՀՀ լիարժեք քաղաքացիներ հանդիսանալով, չպետք է եղբայրական Վրաստանի տարածք մուտք գործելու խնդիրներ ունենան։

Մեկնաբանել