Հուլիսի 2-6-ը՝ լայնամասշտաբ զորավարժություններ Ադրբեջանում

2018թ. հուլիսի 2–6–ը Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանցկացվեն լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց կմասնակցի մոտ 20 հազ․ զինծառայող և տեխնիկայի ավելի քան 350 միավոր։

Զորավարժություններում կներգրավվի 120 միավոր տանկ և այլ զրահամեքենաներ, 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար:

Մեկնաբանել