Քանդում ենք հինը, իսկ ի՞նչ մոդելի երկիր ենք կառուցում․ Վահե Հովհաննիսյան

ԱԺ նախկին պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սկսված գործընթացներին։ Նա ասում է, որ երբ 10 հազար դրամ բաժանողներն ու վերցնողները միասին փողոց են փակում, դա դեռ երաշխիք չէ, որ նրանք դառնալու են քաղաքացի և հասարակություն։ Հովհաննիսյանը չի կասկածում, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կլինեն ազատ և արդար, բայց մյուս կողմից՝ անմիտ ընտրություններ, քանի որ չկա ընդդիմություն։ Այսօր նոր իշխանությունները կազմաքանդում են հինը, բայց մենք չգիտենք, թե ինչ մոդելի երկիր ենք կառուցում, նկատում է նա։

Մեկնաբանել