Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի․ Նիկոլ Փաշինյան

Այսօր օդուժի օրն է, Երևանի երկնքում թռիչքներ են իրականացրել ռազմական օդանավեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբքուի իր էջում գրել է․

«Այսօրվա տոնական թռիչքը նվիրված էր Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի օրվան։

Օդում եւ ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի։ Դուխո’վ»։

Փաշինյանը իր էջում տեղադրել է նաև Երևանի երկնքում թռչող ռազմական օդանավերի լուսանկարը։

Ավիացիայի և Հայաստանի կողմից ՍՈՒ-30 օդանավերի ձեռքբերման ծրագրի մասին դիտեք ՍիվիլՆեթի հարցազրույցը պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։

Մեկնաբանել