Նարինե Մարգարյանը` Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում այսօր՝ հուլիսի 3-ին, տեղի է ունեցել խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գիտխորհրդի քարտուղար Նարինե Մարգարյանը, հաղորդում է NEWS.am-ը։

Նիստի օրակարգում, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ներառված են մի շարք հարցեր, այդ թվում՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի և տնօրենի ընտրության կանոնակարգի քննարկում և հաստատում, հոգաբարձուների  խորհրդի նախագահի ընտրություն և այլն:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Ռայմոնդ Գևորգյանը, քարտուղար՝ Վլադիմիր Վարդանյանը: