Արտակարգ իրավիճակների նախարարը հրավիրվել է ոստիկանություն

Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է Հատուկ քննչական ծառայության Մաշտոցի բաժին, Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը։ Ռոստոմյանը Ծառուկյանի ղեկավարած Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ է։

«Հրաչյա Ռոստոմյանը հայտնել է, որ նշված օրը ինքը մասնակցել է Օլիմպիական կոմիտեի կողմից հրավիրված նիստին. նիստը ավարտվելուն պես հեռացել է «Օլիմպավան»-ից»,- գրել է նա:

Ասյօր 50-ամյա մի քաղաքացի հայտարարել է, որ Օլիմպիական կոմիտեի վարչական շենքում ծեծի է ենթարկվել Գագիկ Ծառուկյանի և նրա թիկնապահի կողմից։ Թիկնապահը՝ Էդուարդ Բաբայանը, ձերբակալվել է։

Ոստիկանությունը մանրամասներ և տեսանյութ է հրապարակել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրա թիկնապահ Էդուարդ Բաբայանին առնչվող միջադեպի մասին։ Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։

Մեկնաբանել