Վանեցյանը չի հերքում, նաև չի մեկնաբանում Վլադիմիր Գասպարյանին ԱԱԾ հրավիրելու լուրը

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի մեկնաբանել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ԱԱԾ հրավիրելու մասին լրագրողների հարցը։

Հուլիսի 4-ին կառավարության նիստից առաջ լրագրողները Վանեցյանին խնդրել են մեկնաբանել մամուլում տեղ գտած այն լուրը, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրավիրված է եղել ԱԱԾ, որտեղ անցկացրել է երկու ժամ։

Լրագրողների՝ լուրը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Վանեցյանն ասաց․«Չեմ մեկնաբանի այդ լուրը։ Հետո կհրապարակենք, եթե ինչ-որ բան եղավ»։

Մեկնաբանել