Մարտի 1-ի գործով անունների հետ կապված կաշկանդվածություն չկա․ ՀՔԾ պետ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվել է որպես վկա․ այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը։ Նա ձեռնպահ մնաց այլ մանրամասներ հաղորդելուց։

2008թ․ ՊՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանի մասին, որը երեկ գործում ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Խաչատրյանն ասաց, որ նա երկրից բացակայում է։

Հնարավո՞ր է արդյոք, որ արտերկրում գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետախուզում հայտարարվի հարցին ի պատասխան Խաչատրյանն ասաց, որ «չի կարող գաղտնազերծել իրենց գործողությունների հաջորդականությունը»։ Գործում Քոչարյանի կարգավիճակի մասին ՀՔԾ ղեկավարն ասաց, որ «այս պահին հարցաքննության է հրավիրվել որպես վկա»։

«Հրավիրվելու են բոլոր այն անձինք, ովքեր կարող են որևէ տվյալ հայտնել Մարտի 1-ի մասին։ Որևէ կաշկանդվածություն՝ կապված անունների հետ, զբաղեցրած պաշտոնների հետ չկա»,- նշեց պաշտոնյան։

Մեկնաբանել