Արա Վարդանյանի և հիմնադրամի դեպքը շատ կարևոր և անհրաժեշտ բացահայտում էր Սփյուռքի համար

Հայաստանում և Սփյուռքում մեծ արձագանք է գտել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալությունը։ Համաձայն ԱԱԾ-ի՝ 2016-2018 թվականներին Վարդանյանը օնլայն խաղատներին փոխանցել է 130 միլիոն դրամ։ Ինչպե՞ս է այս բացահայտմանը արձագանքելու Սփյուռքը։ Ամեն տարի սփյուռքահայությունը հեռուստամարաթոնների ընթացքում գումարներ է հանգանակում, և ահա պարզվում է, որ դրանք կարող են վատնվել կազինոներում։ Թեմայի շուրջ, ինչպես նաև Լոս Անջելեսի հայության, տեղի հայկական հյուպատոսության գործունեության և ավանդական սփյուռքի մասին ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է Լոս Անջելեսի AMGA հայկական հեռուստաընկերության լրագրող Արթուր Սահակյանի հետ։