Երեկ ազգային անվանգության ծառայությունը ժամեր շարունակ խուզարկություն կատարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանում, որտեղ նաև հաշվառված են նաև նրա որդիները՝ Հայկ և Նարեկ Սարգսյանները։ Բնակարանի խուզարկությունից հետո ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ Ալեքսանդր Սարգսյանը տեղափոխվեց ԱԱԾ: Այնտեղ կատարված հարցաքննությունից և առերեսումից հետո Ալեքսանդր Սարգսյանը ազատ է արձակվել։ Այս մասին «Հետք»-ին հայտնել է ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը։
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 4-ին խուզարկություն էր իրականացրել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի Երևանում գտնվող բնակարանում, որից հետո բերման էին ենթարկվել Ալեքսանդր Սարգսյանը և նրա որդին՝ Հայկ Սարգսյանը։
Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Ավելին՝ Հետախուզում է հայտարարվել Սերժ Սարգսյանի եղբորորդու նկատմամբ