Արցախում կա ներքաղաքական ճգնաժամ․ Հայկ Խանումյան

Արցախի ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը և ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցում են Արցախի ներքաղաքական գործընթացների շուրջ։ Խանումյանը պնդում է, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամ կա, իսկ այդ ճգնաժամի հանգուցալուծումը պայմանավորում է նախագահ Բակո Սահակյանի վաղաժամ հեռացումով։ Նախագահի պաշտոնը երկու անգամ զբաղեցնելուց հետո Սահակյանը և նրան սատարող ուժերը իրականացրին սահմանադրական փոփոխություններ։ Սահակյանը ընտրվեց անցումային շրջանի նախագահ մինչև 2020 թվականը։ Վերջերս նա հայտարարեց, որ չի պատրասատվում 2020-ին առաջադրվել։ Խանումյանը նշում է, որ Սահակյանը պետք է հեռանա նաև այն պատճառով, որ նա ի վիճակի չէ կազմակերպել ազատ և արդար ընտրություններ։

Մեկնաբանել