Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ սահմանագոտու նախիջևանյան հատված

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր առավոտյան այցելել է ՀՀ հարավ արևմտյան սահմանագոտի (Նախիջևանյան հատված)։

Ինչպես Ֆեյսբուքում տեղեկացնում է գերատեսչության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, զորամիավորման հրամանատարության հետ նախարար Տոնոյանը մարտական դիրքերում քննարկել է սահմանային իրավիճակը, մարտական ծառայությանը վերաբերող հարցեր և ոչ միայն։

Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է մարտական խնդիրները փայլուն կատարած զինծառայողներին։

Նախիջևանում իրավիճակի սրման դեպքում հնարավոր չէ թաքնվել Մինսկի խմբի ձևաչափի հետևում. Մարկեդոնով

Մեկնաբանել