Փաբերը՝ բնակիչների ու զբոսաշրջիկների արանքում

Հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանյան փաբերում գիշերային ժամանցը կանգնել էր, պատճառը՝ ոստիկանության այցերն էին մոտ 20 փաբեր և ժամանցի կենտրոններ։ Ըստ ոստիկանության՝ այցի հիմնական պատճառն այն էր, որ ժամանցի կենտրոնի պատասխանատուներին զգուշացվեր համակեցության կանոնների խստագույն պահպանման մասին։ Փաբերի սեփականատերերը բարձրաձայնում են թաղապետարանի կողմից մի շարք խախտումների մասին, ինչպես նաև նշում, որ նմանատիպ այցերը կարող են «նեղացնել» Հայաստան այցելող տուրիստներին։