Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը՝ Բրյուսելում հուլիսի 11-ին

Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում, կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։