Վարչապետի որդին զորակոչվում է բանակ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, այսօր զորակոչվում է ժամկետային զինծառայության: Նրան ճանապարհելու է գնացել մայրը՝ Աննա Հակոբյանը: Վերջինս գրառում է արել Ֆեյսբուքում․ «Իմ տղայի՜ն, իմ հպարտությա՛նը և մեր բոլոր զինվորներին խաղաղ ծառայություն՝ հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների»։

Մայիսի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ իր 18-ամյա որդին՝ Աշոտը, առաջիկայում կմեկնի զինվորական ծառայության։ Իր հերթին Աշոտ Փաշինյանը նշել էր, որ դիմում է գրել, որպեսզի զինծառայությունը անցնի Արցախի Հանրապետությունում։ Վարչապետը կոչ էր արել արտերկրում գտնվող՝ զինծառայությունից խուսափող հայրենակիցներին առաջիկայում վերադառնալ Հայաստան և մեկնել զինծառայության։

Մեկնաբանել