Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ականներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար․ ՀԺ

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Սիրունյանը «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում հաղորդել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետական խմբակցության անդամներին համատեղ աշխատանքի համար։

Հարցին, թե ինչի՞ համար էր շնորհակալություն հայտնում, Ռուզաննա Սիրունյանը պատասխանել է, որ «չի կարող ասել, կարծում է, որ ինքը կհայտարարի դրա մասին»:

Վերջին ժամերին մամուլում լուրեր են շրջանառվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին։ Պաշտոնական որևէ հայտարարություն դեռ չի արվել։

Մեկնաբանել