Ագարակի պարսկերենի ուսուցիչը․ հարևանին հասկանալու առաքելությամբ

Իրանի հետ սահմանից 2-3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ագարակ քաղաքում պարսկերեն է դասավանդում Լևոն Միրզոյանը։ Նա վստահեցնում է, որ Մեղրիի տարածաշրջանում պարսկերենի միակ դասուսույցն է, որ գրանցված է համայնքապետարանում։ Լևոնի խոսքով՝ այս լեզվի պահանջարկը Մեղրիում շատ է զգացվում. «80 միլիոնանոց հզոր պետություն է մեր կողքին, բայց մենք նույնիսկ նվազագույն օգուտները չենք կարողանում քաղել։ Պատճառը լեզվի վատ իմացությունն է ու պետության վերաբերմունքը այդ հանգամանքին»,- ասում է պարսկերենի ուսուցիչը։ ՍիվիլՆեթի թիմի այցելության ժամանակ Լևոն Միրզոյանը դասավանդում էր տեղացի երեք աշակերտների։

Մեկնաբանել