Զարուհի Փոստանջյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

Հուլիսի 12-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 16-ի արտահերթ ընտրություններում առաջադրել է քաղաքապետի թեկնածու՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին․ այս մասին ասված է կուսակցության հաղորդագրությունում։

Երևանի ավագանու վերջին նիստում քաղաքապետի ընտրության օր նշանակվեց հուլիսի 16-ը։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական է տվել։ Ինչպե՞ս է ընտվելու նոր քաղաքագլուխը՝ ստորև։