ՀՀ նախագահն այցելել է Ֆրանսիայի դեսպանություն

Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի նախօրեին նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանություն:

Արմեն Սարգսյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: