«Հայրենիքի ձայն»-ը․ զրույց հալեպահայ գործարար Ժան Վարդանի հետ

Գործարար Ժան Վարդանը ծննդավայր Հալեպում տասնամյակներ ներգրավված է եղել թեթև արդյունաբերության ոլորտում։ Պատերազմի պատճառով, վեց տարի առաջ, Հալեպից եկել է Երևան ու այլևս չի վերադարձել։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա ասում է, որ կյանքի մնացած հատվածը ապրելու է Հայաստանում։ 2017-ին մի քանի ընկերների հետ հիմնադրել են «Համահայկական գրողների միություն» ՀԿ-ն և հրատարակում են «Հայրենիքի ձայն» թերթը, որի տպագրությունը դադարել էր 1994-ին։ Հայկական թավշա հեղափոխությունից հետո Ժան Վարդանը որոշել է զբաղվել գործարարությամբ՝ թեթև արդյունաբերության ոլորտում։

Մեկնաբանել