Հայկական կողմը հերքում է դիվերսիայի փորձի մասին Ադրբեջանի տեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե կիրակի կանխել է հայկական զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցումը և գերեվարել է հայ մեկ զինծառայողի՝ 1984թ․ ծնված Կարեն Ղազարյանին։

Հայկական կողմն արդեն հերքել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձի մասին տեղեկությունը։ Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ լուրը չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է․

«Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»։

Մեկնաբանել