Մարտի 1-ին իրականացվել է հակասահմանադրական գործողություն. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը համոզված է, որ 2008-ի մարտի 1-ին զինված ուժերը օգտագործումը քաղաքական գործընթացներում հակասահմանադրական էր։

ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում նա կարծիք է հայտնում, որ զինված ուժերը որևէ կերպ իրավունք չունեն ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ։ Նորիկյանը 2008-ին մասնակցել է ցույցերին, անգամ նրա դեմ քրեական գործ է հարուցվել։

Նա շեշտում է, որ հույժ գաղտնի 0038 հրամանը պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ստորագրել է 2008-ի փետրվարի 23-ին, երբ խաղաղ ցույցեր էին ընթանում Ազատության հրապարակում, մարդիկ երգում էին ու պարում։ Նրա կարծիքով՝ ռազմական դրություն մտցնելու պատրվակը, թե սահմանադրական կարգին սպառնացող վտանգ է եղել, կեղծ է։