Անվտանգության աննախադեպ միջոցառումներ՝ Սումգայիթում

Կիրակի օրը Ադրբեջանի իրավապահ մարմիններն աննախադեպ անվտանգության միջոցառումներ են անցկացրել Սումգայիթ քաղաքում՝ կանխելու հնարավոր բողոքի ակցիաների անցկացումը, որի վերաբերյալ կոչեր են տարածվել սոցիալական ցանցերում Գյանջա (Գանձակ) քաղաքում հուլիսի 10-ի դեպքերից հետո։

Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, ոստիկանությունն ու հատուկ ստորաբաժանումներն ամբողջությամբ փակել են դեպի հրապարակ տանող ճանապարհները, հարակից փողոցներում նկատվել է զրահատեխնիկա։ Սեփականատերերին հրահանգվել է փակել իրենց խանութներն ու սրճարանները մարդկանց կուտակումներ թույլ չտալու համար։

Քաղաքացիներին չի թույլատրվել տեսանկարել զրահատեխնիկան և տեղի ունեցող միջոցառումները։

Միաժամանակ, անցակցվել են խուզարկություններ և ստուգայցեր «արմատականներին» ու «նրանց սատարողներին» բացահայտելու նպատակով։ Բերման է ենթարկվել 18 հոգի։

Ադրբեջանում բողոքի ցույցի արդյունքում սպանվել է երկու ոստիկան

Մեկնաբանել