Աղբակույտեր՝ ամառային Երևանում

Երևանի որոշ թաղամասերում աղբահանությունը վատ վիճակում է։ Աղբամաններն ու դրանց հարակից տարածքը պատված են աղբի պարկերով։ Բնակիչները նշում են, որ այս իրավիճակն ու հատկապես գարշահոտն անտանելի է դարձել։ ՍիվիլՆեթին չհաջողվեց կապ հաստատել Երևանում աղբահանությունն իրականացնող «Սանիտեք» ընկերության հետ։