Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով 10 մեղադրյալի նկատմամբ հուլիսի 18-ի դատական նիստին Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, որ ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, այնուհետև հիվանդանոցում մահացած ոստիկանի ուղղությամբ արձակված պատահական կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյանն է, այլ իր ընկեր Էդվարդ Գրիգորյանը:
«Արմեն Բիլյանին առաջադրված մյուս մեղադրանքը՝ կապված ՊՊԾ-ում տեղադրված բանկոմատը բացելուն, նույնպես կապ չունի Բիլյանի հետ: Բանկոմատը բացելու հեղինակը Մխիթար Ավետիսյանն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Պավլիկ Մանուկյանը:
Նիստի ընդմիջմանը լրագրողները զրուցել են Մխիթար Ավետիսյանի և Էդվարդ Գրիգորյանի հետ: Նրանք վերջերս կալանքից ազատվել են: Նրանք նշել են, որ Պավլիկ Մանուկյանի ասածներն իրականությանը չեն համապատասխանում:
Դատական նիստը հետաձգվել է մինչև օգոստոսի 1-ը: