Նախատեսվում է, որ հուլիսի 26-ին Քոչարյանը պետք է ներկայանա հարցաքննության․ ՀՔԾ պետ

Հարցաքննության ծանուցագիրը տրված է Ռոբերտ Քոչարյանին, նախատեսված է, որ նա հուլիսի 26-ին պետք է ներկայանա․ լրագրողներին ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Ռոբերտ Քոչարյանի կողմի՝ հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու առաջարկի մասին Խաչատրյանն ասաց, որ «դեռ չեն քննարկել, կքննարկեն»։ Նրա խոսքով՝ տեսանկարահանումն «իհարկե հնարավոր է», ինչ վերաբերում է հրապարակայնացմանը՝ վարույթն իրականացնող մարմինը կորոշի՝ «ինչ չափով հրապարակայնացնել կամ ընդհանրապես չհրապարակայնացնել»։ 

«Ընդդիմադիրները վկայություններ տալո՞ւ են, այդ թվում՝ վարչապետը, որն այդ տարիներին շարժման ակտիվ անդամներից էր» հարցին ի պատասխան ՀՔԾ պետն ասաց․ «Որևէ սահմանափակում անձերի հետ կապված չկա։ Որպես վկա կարող է կանչվել ցանկացած անձ, որը կարող է որոշակի տեղեկատվություն տալ քրեական գործով»։

Մարտի 1-ի գործով Քոչարյանը որևէ մտավախություն չունի․ Սողոմոնյան