Վաչագան Ղազարյանը 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության անդամ, Ազգային անվտանգության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կարող է ազատ արձակվել 1 մլրդ ՀՀ դրամ գրավի դիմաց: Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել են Հատուկ քննչական ծառայությունում:

Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանն «Արմենպրես»-ին փոխանցել է, որ դատարանի որոշումը դեռեւս չեն ստացել, ստանալուց հետո այն կուսումնասիրեն և հանդես կգան հայտարարությամբ:

Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման հովդածով։

Հունիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հունիսի 28-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Ղազարյանը կալանավորվել էր:

Կարդացե՛ք նաև՝

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին

Վաչագան Ղազարյանը ձերբակալվեց

Մեկնաբանել