Հիմնադիր խորհրդարանը և Սասնա ծռերը կուսակցություն կստեղծեն

Հիմնադիր խորհրդարան քաղաքական նախաձեռնության և Սասնա ծռեր խմբի անդամները կուսակցություն են ստեղծելու։

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը և Սասնա ծռեր խմբավորման մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարություն են տարածել այս մասին։

«Երկրի քաղաքական կյանքում արդյունավետ գործոն լինելու և Ազգային Ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով, Հիմնադիր Խորհրդարան կազմակերպությունը և Սասնա Ծռեր խմբավորման անդամները նախաձեռնելու են կուսակցության ստեղծման գործընթաց։ Դու ապրում ես բախտորոշ ու երժանիկ ժամանակում։ Որտեղ էլ որ հիմա լինես՝ հայրենիքում, թե արտերկրում, դու՛ ես այն կանչվածներից մեկը։ Եթե որոշել ես հետ բերել կորցրած հայրենիքն ու վերստանձնել Հայկ Նահապետի պատգամած մեր առաքելությունը, եթե անձնական երջանկությանը ու համամարդկային արժեքներին ու բարձրունքներին ձգտում ես ազգայինի համատեքստում և ազգայինի միջոցով, կարող ես մեր հետ միասին մասնակիցը լինել առաջիկայում սպասվող մեր նախաձեռնությանը լրացնելով հետևյալ հայտը»,- ասված է հայտարարությունում։

Հիմնադիր խորհրդարանը նախկինում բոյկոտել է Հայաստանում անցկացվող ընտրությունները՝ դրանք համարելով իշխանության լեգիտիմացման գործողություն։ Թավշյա հեղափոխությունից հետո այս դիրքորոշումը փոխվել է։

Մեկնաբանել