Վաչագան Ղազարյանը վճարեց 1 մլրդ դրամ գրավը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Դեռ հայտնի չէ՝ Ղազարյանն ազատ է արձակվել կալանքից, թե ոչ։

1 միլիարդ դրամ գրավի որոշում կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Որոշումը կայացվել է հուլիսի 20-ին, բայց գրավը վճարվել է այսօր:

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է մեկ ամիս առաջ։ Ղազարյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ:

Մեկնաբանել