Հունաստանում մոլեգնող հրդեհները խլել են մոտ ութ տասնյակ կյանք

Հունաստանի հարավ-արևելքում մոլեգնող հրդեհները տասնյակ կյանքեր են խլել։ Վերջին տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 77 մարդ։

Զոհվածներից շատերը չեն կարողացել դուրս գալ Աթենքից 40 կմ հեռավորության վրա գտնվող Մաթի գյուղից։ Մարդիկ ծխախեղդ են եղել իրենց տներում և մեքենաներում։

Հարյուրավոր հրշեջներ պայքարում են կրակի դեմ, փրկարարները տարհանում են մարդկանց։

Տուժածներից մեկը պատմել է, որ տեղի ունեցածը Պոմպեյն էր հիշեցնում։

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ արվում է մարդկային ուժերի սահմաններում ամեն ինչ՝ իրավիճակը վերահսկելու համար։

BBC-ն հաղորդում է, որ առաջիկա օրերին Հունաստանում ջերմաստիճանը կրկին կբարձրանա, իշխանությունները ավելի ու ավելի քիչ ժամանակ ունեն կրակի տարածումը կանգնեցնելու համար։

Հրդեհների պատճառը դեռ հայտնի չէ, այս պահին հետաքննություն է տարվում։

Մեկնաբանել