Բերդավան․ Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի հետքերով

ՍիվիլՆեթի նկարահանող խումբը հուլիսի 21-ին այցելել էր Տավուշի մարզի Բերդավան գյուղ։ Հուլիսի 15-ին բերդավանցի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում։ Ադրբեջանում Ղազարյանին ներկայացրել են որպես հայ դիվերսանտ։ Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ պնդումը։

Բերդավանը գրեթե կպած է Ադրբեջանի սահմանին։ Ինչպե՞ս կարող էր Կարեն Ղազարյանը հայտնվել սահմանից այն կողմ։ Գյուղում ամենատարբեր վարկածներ են շրջանառվում։ Իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Կարենի մասին տեղեկատվություն չի հրապարակում՝ ասելով, որ այդ հարցով երկխոսության մեջ է Ադրբեջանի ու Հայաստանի համապատասխան կառույցների հետ։

Մեկնաբանել