Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է հարցաքննության (լրացված)

16։40

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է հարցաքննության, ներկայում քննչական գործողություններ են իրականացվում։

Հատուկ քննչական ծառայություն է ներկայացել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը, ինչպես և Ռոբերտ Քոչարյանը, «Մարտի 1»-ի գործով ունի վկայի կարգավիճակ։

13։00

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության ներկայանալու ժամանակի վերաբերյալ տեղեկությունն ապատեղեկատվություն է․ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ երկրորդ նախագահը ժամը 12։00-ին պետք է ներկայանար ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության, նա ներգրավված է որպես վկա։

Սողոմոնյանը հարցաքննության ժամը չհստակեցրեց՝ ասելով միայն, որ այն տեղի է ունենալու։ Նա հավելեց, որ չի կարող Ռոբերտ Քոչարյանի տեղաշարժի վերաբերյալ տեղեկություն տրամադրել, քանի որ վերջինս պետական պահպանության ենթակա անձ է։

ՍիվիլՆեթը ուղիղ հեռարձակում է ապահովում Հատուկ քննչական ծառայության տարածքից։

Մեկնաբանել