Ռոբերտ Նազարյանը վայր է դրել լիազորությունները

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը վայր է դրել իր լիազորությունները. այս մասին հայտնել է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2018-ի հուլիսի 1-ին, քանի որ նա այդ պաշտոնում նշանակվել էր 2013թ–ին` 5 տարի ժամկետով։

Նախկինում ՀԾԿՀ–ին նախագահին նշանակում էր ՀՀ նախագահը։ Նոր Սահմանադրությամբ ՀԾԿՀ նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը՝ վարչապետի ներկայացմամբ:

Հարցին, թե արդյո՞ք կուզենար կրկին ղեկավարել հանձնաժողովի աշխատանքները, Նազարյանը պատասխանել է, որ նման առաջարկ ստանալու դեպքում կմտածի:

Մեկնաբանել