Արմեն Գևորգյանը ևս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

Հուլիսի 26-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը Մարտի 1-ի գործով հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), հաղորդում է «Արմենպրեսը»։

Հուլիսի 26-ին ՀՔԾ էր հրավիրվել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես վկա։ ՀՔԾ-ում նրան մեղադրանք է առաջադրվել 2008թ․ սահմանադրական կարգը տապալելու համար։

Հուլիսի 27-ին նման մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, 2008թ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին։

Ավելի վաղ ՀՔԾ-ն մեղադրանք էր առաջադրել 2008թ․ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին։

Մեկնաբանել