Յուրի Խաչատուրովը կարող է գրավով ազատ արձակվել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է գրավ կիրառել կալանքի փոխարեն։ Նրան կալանավորելու միջնորություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը։ Այս տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Նա չնշեց գրավի չափը, սակայն հայտնեց, որ այն մինչև 5 մլն դրամ է։

Ըստ Հատուկ քննչական կոմիտեի՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է երկու ամսով։