Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու գործընթաց է սկսել

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am -ին ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխելու գործըթնաց է սկսվել։

Հարց. Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՔԾ կողմից։ Այս առումով ի՞նչ նշանակություն է ունենալու իր՝ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար լինելու վրա, և ընդհանրապես ի՞նչ է լինելու ՀԱՊԿ-ի քարտուղարության հետ, այլ երկրի՞ց պետք է առաջադրվի, թե՞մեր երկրից ինչ-որ մեկին պետք է առաջադրենք:

Պատասխան. Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ հաշվի առնելով, որ խոսքը գնում է ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին և մեծ կարևորություն տալով Կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։

Հայաստանը խիստ հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման և հզորացման հանձնառությանը ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներին։