«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել է դերասան Հայկ Մարությանի թեկնածությունը: Կուսակցության վարչության նիստից հետո այդ մասին հայտարարել է կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստին մասնակցել է նաև կուսակցության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կուսակցությունը շրջանառում էր Երևանի քաղաքապետի չորս թեկնածուի անուն՝ Ալեն Սիմոնյան, Հայկ Մարության, Զարուհի Բաթոյան և Սրբուհի Ղազարյան:
Երևանի ավագանու ընտրությունը նախատեսված է սեպտեմբերի 16-ին։