Ինչ ենք մտածում ԼԳԲՏ անձանց մասին

Հայաստանում հարցված յուրաքանչյուր երրորդ բնակիչ ասել է, որ հոմոսեքսուալությունը սխալ ծնողավարման արդյունքում է առաջանում: Հարցվողների 20%-ն էլ ասել է, որ գիտնականներն այս հարցի պատասխանը դեռ չունեն: 15%-ն էլ ասում է, որ դա կապված է տղամարդկային և կանացի հորոմնների հետ: Մեծությամբ չորրորդ խումբը՝ 12%-ն է միայն ասում, որ դա անձնական որոշում/ընտրություն է։ Տվյալները «Հասարակական վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ Հայաստանում 2016թ․» հետազոտությունից են, որն իրականացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC):

Մեկնաբանել