Sevan Startup Summit 2018. ջրային օզոնատոր և խաղեր ազատազրկվածների համար

Sevan Startup Summit 2018–ն այս տարի անցկացվեց հուլիսի 22–29-ին Սևանի ափին։ Մասնակիցները ոչ միայն մրցում էին, այլև հնարավորություն ունեին մասնակցելու ՏՏ ոլորտի հայաստանյան և օտարերկրյա ներկայացուցիչների վարպետության դասերին, ծանոթանալու ներդրողների հետ ու ձեռք բերելու գործընկերներ իրենց բիզնեսի համար։