ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Վարդան Բոստանջյանի հրաժարականի դիմումի մասին

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել պատգամավոր Վարդան Բոստանջյանի հրաժարականի դիմումի մասին։

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:

Բոստանջյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից է, «Ծառուկյան» խմբակցության անդամ։

Մեկնաբանել