Փաշինյանի պաշտոնավարման 100-րդ օրը՝ հանրահավաք Հանրապետության հրապարակում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին, ժամը 18.30-ին մեծ հանրահավաք է հրավիրում Հանրապետության հրապարակում՝ ամփոփելու իր պաշտոնավարման 100 օրը։ Այս մասին Փաշինյանն ասել է Ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ օգոստոսի 1-ի առավոտյան։

«Չգիտեմ դուք ոնց, բայց ես Ձեզ շատ եմ կարոտել, ուզում եմ, որ նորից շփվելու հնարավորություն ունենանք։ Եվ երկրորդ, կարծում եմ պետք է կարևոր խոսակցություն ունենալ այն մասին, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրվա ընթացքում և ինչ է տեղի ունենալու հետո։ Ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը Հայաստանում թռիչքաձև զարգացում ապահովելու համար, և կոնկրետ ինչ քայլերով ենք առաջիկայում մենք պատրաստվում այդ զարգացումը ապահովել, ինչ հնարավորություններ կան, ինչ մարտահրավերներ կան, և ինչպես ենք մենք կարողանալու այդ ամենի հետ գործ ունենալ, հնարավորություններն օգտագործել, մարտահրավերները կառավարել։ Եվ ընդհանրապես՝ խոսել այսօրվա Հայաստանի մասին, երեկվա Հայաստանի մասին և վաղվա Հայաստանի մասին»։

Մեկնաբանել