Աբովյան 32. շինարարություն՝ Նուբար փաշայի կառուցած շենքում

Աբովյան 32 շենքի բնակիչներն ահազանգում են, որ իրենց հարևանն ապօրինի շինարարություն է իրականացնում շենքի առաջին հարկում։ Նա ցանկանում է իր բնակարանի համար առանձին մուտք բացել: Նուբար փաշայի նվիրատվությամբ 1934-ին կառուցված շենքի ճարտարապետը Սամվել Սաֆարյանն է։ Բարերարի ցանկությամբ՝ շենքի բնակարանները տրամադրվել են մշակույթի, գիտության և արվեստի ականավոր գործիչների։

Մեկնաբանել