ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն) քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը, այս մասին տեղեկացնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:

 Էլիզբարյանը տեղեկացնում է նաև, որ եռյակում կլինեն Պետրոս Ղազարյանը և Արման Աբովյանը: