Ռուսաստանը չի դադարեցնի զենքի մատակարարումը Հայաստանին. ՌԴ փոխնախարար

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը ոչ հավաստի է որակել ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, թե ՌԴ-ն կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը, այս մասին հաղորդում է «Արմենպրես»:

ՌԴ պաշտպանության փոխնախարարն այս մասին ասել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում:

«Դա ոչ հավաստի տեղեկություն է»,- հայտարարել է Ֆոմինը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ալեքսանդր Ֆոմինը պատասխանել է, որ Հայաստանն արդարադատություն է իրականացնում:

Ռուսական Կոմերսանտ թերթը, նախօրեին վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ Ռուսաստանում քննարկում են 100 մլն դոլարի զենքի մատակարարումը Հայաստանին։