Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել` 1982թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը, այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության կայքը:

Ըստ հաղորդագրության` օգոստոսի 5-ին, ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Մեկնաբանել