Տրանսպորտի նախարարը մեկնել է Վերին Լարս

Հայաստանի տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանը մեկնել է Վերին Լարս։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրության համաձայն՝ վարչապետի հանձնարարությամբ՝ նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Վերջին օրերին ռուս-վրացական սահմանային անցակետի ռուսական կողմում՝ Վերին Լարս անցակետում, մեծ հերթ է գոյացել։