«Իմ քայլը» կապահովի «Լույս»-ի 18 ուսանողների կրթաթոշակը

«Լույս» հիմնադրամի ուսանողներից18 հոգու «Իմ քայլը» հիմնադրամը կարողացել է ապահովել կրթաթոշակով, այս մասին լրագրողների հետ հանդիպման ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Փորձեցինք կամուրջ դառնալ դիմորդների և գտանք նաև գործընկերներ, ովքեր սիրով մեզ հետ համագործակցեցին և մենք արդյունքում «Լույս» հիմնադրամից 18 հոգու կարողացանք ապահովել իրենց պակասող կրթաթոշակով»,- ասաց Աննա Հակոբյանը:

Հակոբյանը նշեց, որ այս պահին քննարկվում է ևս հինգ հոգու հարց.

«Մենք սա արել ենք արտակարգ պայմաններում, սա արտակարգ իրավիճակ էր: «Իմ քայլը» հիմնադրամը չի կարող այս ճանապարհով լուծում տալ այն խնդրին, ինչի առաջ կանգնած ենք եղել»,- նշեց նա:

***

«Լույս» հիմնադրամը այս տարվա մայիսին հայտարարեց որ դադարեցնում է գործունեությունը: Թեև հիմնադրամը խոստացել էր, որ այս տարի դիմած ուսանողներին կրթաթոշակ կտրամադրի, սակայն ավելի ուշ փոխեց որոշումը, ինչի հետևանքով 30-ից ավելի ուսանողներ հայտնվել էին բարդ իրավիճակում

Մեկնաբանել