Շուռնուխ. քաղաքական նպատակներ՝ բռնության հետևում

Սյունիքի Շուռնուխ գյուղում տեղի է ունեցել բռնության դեպք․ տեղացիները ծեծի են ենթարկել սեռական փոքրամասնության ներկայացուցիչներին։ Դեպքը հանրային լայն արձագանք է ստացել։ Բռնության պատճառ նշվում է երիտասարդների՝ սեռական փոքրամասնության ներկայացուցիչ լինելու հանգամանքը։ Մինչդեռ ծնունդով Շուռնուխից Հայկ Հակոբյանը, որի տանը հավաքվել էին երիտասարդները, այլ վարկած ունի։ Իրենց վրա հարձակումը նա կապում է հեղափոխությանը նախորդած շրջանում իր ընտանիքի ընդդիմադիր գործունեության և վերջին շրջանում համայնքում կոռուպցիոն դեպքերի բացահայտմանն ուղղված քայլերի հետ։

Կարդացե՛ք նաև՝ Շուռնուխ․ ինչպես է տեղի ունեցել բռնությունը

Մեկնաբանել